Իսպանիայում արտակարգ շոգից 237 մարդ է մահացել


Իսպանիայում արտակարգ շոգից 237 մարդ է մահացել
Հուլիս 16 14:40 2022

Իսպանիայում գրանցված օդի արտակարգ բարձր ջերմաստիճանը վերջին հինգ օրում շուրջ 237 մարդու մահվան պատճառ է դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է EFE գործակալությունը:

 
 

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը երկրի շրջանների մեծ մասում բարձրացրել է եղանակային վտանգի մակարդակը դեղինի (վտանգավոր) և նարնջագույնի (խիստ վտանգավոր): Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 45 աստիճանի ըստ Ցելսիուսի: