Մեր համատեղ ջանքերը արդյունք կտան․Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին


Մեր համատեղ ջանքերը արդյունք կտան․Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին
Հուլիս 16 14:33 2022

Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ մեր համատեղ ջանքերը արդյունք կտան, նման մեկնաբանությամբ է հանդես եկել Վրաստանի ԱԳ նախարարը՝ Թբիլիսիում ընթացող ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպուման մասին:

 

«Ես շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպման վայրը։ Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ մեր համատեղ ջանքերը արդյունք կտան», - Twitter-ում գրել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին: