Համաշխարհային բանկը կոչ է արել թուլացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները


Համաշխարհային բանկը կոչ է արել թուլացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Հուլիս 16 11:42 2022
 

Համաշխարհային բանկի, Պարենի համաշխարհային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները կոչ են արել թուլացնել հակառուսական պատժամիջոցները՝ պարենային ճգնաժամը լուծելու համար, գրում է Известия-ն:

Կազմակերպությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չեղարկումը և մատակարարման ավելի ճկուն գործընթացների ներդրումը կօգնի լուծել սննդի պակասի խնդիրը:

Ավելի վաղ խոսելով հակառուսական պատժամիջոցների թուլացման մասին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել էր, որ Արևմուտքի հետագա պատժամիջոցները կախված կլինեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածություններից։