«Ադրբեջանը ձևավորել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքային խումբ». Ալիև


«Ադրբեջանը ձևավորել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքային խումբ». Ալիև
Հուլիս 16 07:27 2022

Ինչպես հայտնի է, այսօր Թբիլիսիում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Հուսով ենք՝ կլինեն արդյունքներ։ Քննարկվելիք հարցերը դրված են բանակցությունների սեղանին»,- անդրադառնալով սպասվող հանդիպմանը՝ ասել է Իլհամ Ալիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը ձևավորել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքային խումբ։ «Հայկական կողմից նման քայլ դեռ չի արվել, կարծում եմ, որ հանդիպման լավ արդյունք կլինի հայկական կողմից նման խմբի ստեղծումը»։