Ռուսական զորքը հրթիռակոծել է Նիկոլաևը


Ռուսական զորքը հրթիռակոծել է Նիկոլաևը
Հուլիս 15 10:30 2022

Հակառակորդը հարվածում է Նիկոլաևին. առավոտյան 10-ից ավելի պայթյուններ են որոտացել քաղաքում, այս մասին Telegram-ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը: «Հրթիռակոծությունը շարունակվում է, մնացե՛ք թաքստոցներում: Կարևոր տեղեկությունները կհայտնեմ ավելի ուշ»,- գրել է նա:

Նախօրեին հայտնել էինք Վիննիցայի հրթիռակոծության մասին: