Շրի Լանկայում ցուցարարները կառավարական շենքերը կհանձնեն իշխանություններին


Շրի Լանկայում ցուցարարները կառավարական շենքերը կհանձնեն իշխանություններին
Հուլիս 14 12:12 2022

Շրի Լանկայում ցուցարարները որոշել են իշխանություններին հանձնել նախկինում գրավված կառավարական բոլոր շենքերը, այդ թվում՝ նախագահական նստավայրը և վարչապետի գրասենյակը, հայտնում է Daily Mirror-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շրի Լանկայի պաշտոնաթող նախագահը փախել է Մալդիվներ, որտեղից մեկնել է Սինգապուր՝ ապաստան ստանալու համար: