Շրի Լանկայում ցուցարարներից մեկը մшհшցել է արցունքաբեր գազի կիրառման պատճառով


Շրի Լանկայում ցուցարարներից մեկը մшհшցել է արցունքաբեր գազի կիրառման պատճառով
Հուլիս 13 21:15 2022

Շրի Լանկայի մայրաքաղաքում բողոքի մասնակիցներից մեկը մահացել է ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառումից մի քանի ժամ անց՝ վարչապետի գրասենյակ ցուցարարների ներխուժման ժամանակ: Այս մասին հաղորդում է Daily Mirror թերթի ինտերնետ-տարբերակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Բողոքի 26-ամյա մասնակիցը, որը տեղափոխվել է Կոլոմբոյի մասնավոր հիվանդանոցներից մեկը, մահացել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, ասված է հաղորդագրության մեջ:

Շրի Լանկայում զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաները վերսկսվել են երկրի իշխանությունների կողմից նախագահ Գոթաբայ Ռաջապաքսայի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարության ձգձգման հետեւանքով: Չորեքշաբթի վաղ առավոտյան երկիրը լքած նախագահի հրաժարականի դիմումը պետք է պաշտոնապես փոխանցվեր խորհրդարանի խոսնակին, որպեսզի վավեր համարվեր Շրի Լանկայի Սահմանադրությանը համապատասխան, սակայն մինչ այժմ փաստաթուղթը դեռեւս չի փոխանցվել խոսնակին: