Չասով Յար քաղաքում զոհերի թիվը հասել է 47-ի


Չասով Յար քաղաքում զոհերի թիվը հասել է 47-ի
Հուլիս 13 15:15 2022

Օրեր առաջ ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով Չասով Յար քաղաքում զոհերի թիվը հասել է 47-ի, այդ թվում` 1 երեխա: 9 քաղաքացու կյանք հաջողվել է փրկել: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, փլատակների տակ դեռ մարդիկ կան:

Հիշեցնենք` հարվածների հետևանքով փլուզվել էր հինգհարկանի շենքը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: