Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Ամերիկայի ձայն»


Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Ամերիկայի ձայն»
Հուլիս 13 10:45 2022

ԱՄՆ պետքարտուղարությունը հայ-թուրքական առաջնոդների հեռախոսազրույցի ու երկրների միջև ընթացող երկխոսության մասին իր աջակցությունն է հայտնել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

 
 
 

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հարցմանը, հայտնել են.

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար:

Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: ՄիացյալՆահանգները պատրաստակամ է աջակցել այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»: