Բաքվի Սաբաիլի շրջանում պայթյուն է որոտացել, ոչ ոք չի տուժել, հաղորդում Է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
«ԱԻՆ թեժ գծին տեղեկություններ են ստացվել Բաքվի Սաբայիլի շրջանի Թաղիեւի փողոցում գտնվող մտոցում տեղի ունեցած պայթյունի մասին։ Նախնական տեղեկատվության համաձայն հաղորդակցական հորերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է ստորգետնյա կոմունիկացիոն հանքում բռնկված հրդեհը: Հրդեհը մարվել է», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Երկրի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ միջադեպի պատճառները պարզվում են:










