Պիկեն բաժանվել է մատուցողուհուց, ում հետ դավաճանել էր Շակիրային


Պիկեն բաժանվել է մատուցողուհուց, ում հետ դավաճանել էր Շակիրային
Հուլիս 11 10:27 2022

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն խզել է հարաբերություններն այն աղջկա հետ, որի հետ դավաճանել էր իր քաղաքացիական կնոջը՝ երգչուհի Շակիրային։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, Պիկեի արդեն նախկին ընկերուհին ռեստորանում մատուցողուհի է աշխատում։ Հիմա ֆուտբոլիստը ցանկանում է հաշտվել Շակիրայի հետ։

 

Սկզբի համար Պիկեն մտադիր է լուծել իրենց երեխաների՝ Միլանի և Սաշայի խնամակալության հարցը։