|
Տնտեսական ճգնաժամի պատճառով բողոքի զանգվածային ցույցերից հետո Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան համաձայնել է հուլիսի 13-ին հեռանալ պաշտոնից, այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակը։ Հիշեցնենք՝ նախօրեին ցուցարարները գրոհել էին նախագահի նստավայրը: |










