Շրի Լանկայում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը


Շրի Լանկայում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը
Հուլիս 10 00:34 2022

Շրի Լանկայում ցուցարարները հրկիզել են Կառավարության շենքը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վարչապետի գրասենյակի խոսնակը հայտնել է, որ մի խումբ ցուցարարներ ներխուժել են կառավարության շենք և հրկիզել այն։

Նշվում է, որ Շրի Լանկան իր պատմության մեջ ամենածանր տնտեսական ճգնաժամն է ապրում։

Հիշեցնենք՝ բողոքի ցույցերն ուժեղացել են այն բանից հետո, երբ մարտի վերջին էլեկտրաէներգիայի անջատումները սկսեցին հասնել օրական 13 ժամի: