Հորթերով բարձված բեռնատարը կողաշրջվել է


Հորթերով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Հուլիս 9 20:35 2022

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 08։10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Մայիսկա Ն-ն իր վարած ԳԱԶ 3302 բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.9 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, Սյունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել է 1 ուղևոր, ով նույնպես չի տուժել, իսկ թափքում եղել է 6 հորթ։