Շրի Լանկայում քաղաքական իրավիճակը շարունակումէ լարված մնալ։ Առաջատար լրատվամիջոցների գլխավոր լուրերի թվում Հնդկաստանից դեպի հարավ՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Շրի Լանկայում տեղի ունեցող իրադարձություններն են: Tert.am-ը միջազգային առաջատար լրատվամիջոցներից ներկայացնում է Շրի Լանկայում տեղի ունեցող իրադարձությունները լուսանկարներով։
Նշենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տասնյակ հազարավոր ցուցարարներ գրավել են նախագահի նստավայրը, երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Կոլոմբոյում սկսվել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությունը խորհրդարանի խոսնակի նախագահությամբ, որոնք որոշում են կայացրել նախագահի հրաժարականի մասին։ Լրատվամիջոցները նաև փոխանցում են, որ նախագահի գտնվելու վայրը հայտնի չէ:




















