«Բաքուն մերժում է զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը»․ Բայրամով


«Բաքուն մերժում է զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը»․ Բայրամով
Հուլիս 7 17:44 2022

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռ որոշված ​​չէ, ընդհանուր առմամբ, սահմանազատման գործընթացը հեշտ չի լինելու»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի նախկին հարաբերությունները, մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու»,- նշել է նա։

Խոսելով սահմաններին տիրող իրավիճակի մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Երևանի առաջարկները։