Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների թիվն անցնում է երեք տասնյակը
Հուլիս 511:422022
Թուրքիայի Կըրկլարերի գավառում դեպի Բոդրում ընթացող ուղևորատար ավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, վթարի հետևանքով 6 հոգի մահացել է, 25-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։