Ադրբեջանցին փորձել է ինքնшհր կիզվել կառավարական շենքի առաջ


Ադրբեջանցին փորձել է ինքնшհր կիզվել կառավարական շենքի առաջ
Հուլիս 4 15:28 2022

Ադրբեջանում կրկին ինքնահրկիզման փորձ է արվել։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շամխորի շրջանում՝ կառավարական շենքի առաջ, ինքնասպանության փորձ է արել 26-ամյա երիտասարդը։

1996թ․ ծնված Հասանով Իլհամ Իլմազն ինքնահրկիզվել է, ինչի հետևանքով բազմաթիվ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Ինքնահրկիզվածն պատճառը չի նշվում, բայց հատկապես 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայից հետո այդ երկրում հաճախակի են նման դեպքեր լինում։ Արհեստածին Ադրբեջանի բռնապետական կարգերի դեմ այդ երկրի քաղաքացիները նաև այդպես են իրենց դժգոհությունն արտահայտում։

Նշենք, որ ինքնահրկիզման փորձ արած ադրբեջանցիների մեջ քիչ չեն եղել հենց 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասնակիցները։