Պուտինը չի շնորհավորի ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա առթիվ


Պուտինը չի շնորհավորի ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա առթիվ
Հուլիս 4 14:37 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկի ԱՄՆ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա պայմանավորված է նրանով, որ տարին՝ ԱՄՆ-ի կողմից ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետն էր»,- պարզաբանել է նա: Կրեմլի կարծիքով՝ նպատակահարմար չէ նման պայմաններում շնորհավորական ուղերձ հղելը: