Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում


Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում
Հուլիս 4 10:30 2022

Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիսարևմտյան Էլիդա շրջանում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 195 հրշեջ, 48 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիա. այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հունաստանի հրշեջ ծառայությանը:

Հրդեհը բռնկվել է կիրակի ցերեկը՝ Ահայա քաղաքից ոչ հեռու: Սպառնալիքի պատճառով 4 բնակավայրից իրականացվել է տարհանում:

Ըստ հրդեհի վտանագավորության քարտեզի՝ տարածաշրջանը գտնվում է շատ բարձր ռիսկի կատեգորիայում:

Հունաստանում հրդեհավտանգ սեզոն է սկսվել: Տարբեր տարածքներում արձանագրվել է 53 անտառային հրդեհ: Ջերմաստիճանը բարձր է, իսկ կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:



loading...