«Կենաց համբույր». ինչ պատմություն է ընկած հայտնի լուսանկարի հիմքում


«Կենաց համբույր». ինչ պատմություն է ընկած հայտնի լուսանկարի հիմքում
Հուլիս 3 13:07 2022

Հեռավոր 1967թ. լուսանկարիչ Ռոկո Մորաբիտոյի ֆիքսած այս կադրը, որը պատկերում է «համբուրվող» 2 տղամարդու, լայն ճանաչում է ստացել աշխարհում։
«Կենաց համբույր» կոչվող լուսանկարը հակասական զգացողություններ է առաջացնում նրանց մոտ, ովքեր անտեղյակ են դրա հիմքում ընկած պատմությունից։
լեգենդար լուսանկարում պատկերված են 2 էլեկտրիկներ՝ Ռենդալ Չամփիոնն ու Ջեյ Թոմփսոնը, ովքեր փորձում էին վերանորոգել ծանրաբեռնվածության պատճառով լուրջ վնասված էլեկտրափոխանցման լարերը։
Պատահաբար այնպես է ստացվել, որ Ռենդալը ձեռքով դիպել է բարձր լարման տակ գտնվող լարերից մեկին, ինչի հետևանքով նրա մարմնով անմիջապես անցել է 4000 վոլտ հզորությամբ հոսանք. տղամարդու սիրտը չի դիմացել և կանգ է առել։ Ռենդալի անշնչացած մարմինը կախվել է անվտանգության գոտիներից` թույլ չտալով նրան ցած ընկնել։
Բարեբախտաբար, նրա գործընկեր Ջեյքը խուճապի չի մատնվել և, գիտակցելով յուրաքանչյուր վայրկյանի կարևորությունը, ընկերոջն արհեստական շնչառություն է տվել հենց էլեկտրասյան վրա` անտեսելով բոլոր տեսակի անհարմարությունները։ Ջեյքը չի հանձնվել այնքան ժամանակ, քանի դեռ գործընկերոջ զարկերակային աշխատանքը չի վերականգնվել։
Դրանից հետո տղամարդը Ռենդալին գրկել է ու ցած իջեցրել: Փրկարարների տեղ հասնելու ժամանակ Ռենդալն արդեն գիտակից վիճակում է եղել։
Այս ամբողջ պատմությանն ականատես է եղել լուսանկարիչ Ռոկո Մորաբիտոն, ով 1968թ. այս լուսանկարի համար հեղինակավոր Պուլիտցերովյան մրցանակի է արժանացել։