Ուկրաինան այսօրվանից վիզային ռեժիմ է սահմանում ՌԴ քաղաքացիների համար


Ուկրաինան այսօրվանից վիզային ռեժիմ է սահմանում ՌԴ քաղաքացիների համար
Հուլիս 1 13:27 2022

Ուկրաինայի իշխանությունները հուլիսի 1-ից վիզային ռեժիմ են մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար։

ՌԴ քաղաքացիներն այժմ կարող են ուկրաինական վիզա ստանալ VFS Global ընկերության վիզային կենտրոններում, որոնք գտնվում են ռուսաստանյան ութ քաղաքներում: Նշվում է, որ վիզային միջնորդությունները կստուգվեն ուկրաինական հաստատությունների կողմից երրորդ երկրներում՝ ելնելով ուկրանիական իրավասու մարմինների հետ նրանց համագործակցությունից։