Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում


Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Հունիս 29 23:13 2022

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կանադան չորս երկրներում դեսպանատուն կբացի, այդ թվում՝ Հայաստանում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, արձագանքելով այս նորությանը, «Թվիթեր»-ի իր էջում գրել է հետևյալը․ «Մենք ողջունում ենք Հայաստանում մշտական դեսպանով դեսպանատուն բացելու Կանադայի որոշումը։ Սա հետզհետե զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ նշաձող է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»։

Հայաստանից բացի, Կանադան նոր դեսպանատներ կբացի նաև Էստոնիայում, Լիտվայում, Սլովակիայում։



loading...