Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները


Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները
Հունիս 29 23:12 2022

Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, այս մասին տեղեկացնում է սիրիական պետական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։

Սա ՄԱԿ երկրորդ անդամ երկիրն է Ռուսաստանից հետո, որը ճանաչում է ուկրաինական շրջանները` որպես անկախ պետություններ։ Առաջինը ՌԴ-ն էր: Սիրիայի դիվանագիտական գերատեսչության աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Բաշար ալ-Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու ինքնահռչակ հանրապետությունների հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և փոխադարձ համագործակցության շրջանակներում։

 
 


loading...