Թագավորի փոխարեն նախ բարևել է թագուհուն, հետո ձեռքը դրել նրա գոտկատեղին. Բայդենն Իսպանիայի արքայական ընտանիքի հետ հանդիպմանը խախտել է արարողակարգը (տեսանյութ)


Թագավորի փոխարեն նախ բարևել է թագուհուն, հետո ձեռքը դրել նրա գոտկատեղին. Բայդենն Իսպանիայի արքայական ընտանիքի հետ հանդիպմանը խախտել է արարողակարգը (տեսանյութ)
Հունիս 29 22:50 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդում արքայական ընտանիքի հետ հանդիպման ժամանակ խախտել է թագավորական արարողակարգը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ամերիկացի առաջնորդը, հակառակ սահմանված կանոնների, նախ ողջունել է թագուհի Լետիցիային, այլ ոչ թե թագավոր Ֆիլիպ 6-րդին, իսկ հետո ձեռքը դրել է նրա գոտկատեղին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը խախտում է թագավորական արարողակարգը, քանի որ նա և իր կինը 2021 թվականին G7-ի գագաթնաժողովին ժամանել են ավելի ուշ, քան Էլիզաբեթ Երկրորդ թագուհին: