Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը


Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը
Հունիս 29 21:00 2022

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային լուքը։

Իր ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրում Աննան կրում է ծաղկավոր պրինտով տոպ եւ կիսաշրջազգեստ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։