Ո՞վ է հավատացողը, թե գիտակցում է այդ հուշարձանի կարևությունը կամ կիսում համազգային մեր ցավը


Ո՞վ է հավատացողը, թե գիտակցում է այդ հուշարձանի կարևությունը կամ կիսում համազգային մեր ցավը
Հունիս 29 16:36 2022

Կեղծավոր Աննան

 

 

Օտար ափերում այս օրերին կյանք վայելող Հակոբյան Աննան, ֆեյսբուքյան գրառմամբ կիսվելով այս ընթացքում արած-չարածի մասին, պատմել էր նաև այն մասին, թե ինչպես է այցելել Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, որի մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։

 

 

Աննան ակնհայտորեն փորձել է փիառվել այն դեպքում, երբ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ամուսնու քաղաքական թիմը ոչ մի կապ չեն ուզում ունենալ Հայոց ցեղասպանություն երևույթի հետ՝ աճապարելով սեղմել դահիճ թուրքի արյունոտ ձեռքը: Ասվածի ապացույցը վերջին 4 տարում պաշտոնական Հայաստանի բռնած դիրքն է, երբ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից սուս-փուս դուրս դրվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, Հայաստանը դադարեց պետականորեն առաջ տանել Հայկական հարցը ընդհանրապես՝ ամեն ինչ անելով՝ թեման նաև ներսում տաբու դարձնելու համար:

 

 

Հիմա այս ամենով հանդերձ Աննան ի՞նչ փիառ է ուզում ինքն իրեն անել: Ո՞վ է հավատացողը, թե գիտակցում է այդ հուշարձանի կարևությունը կամ կիսում համազգային մեր ցավը: Եթե կիսեր,Նիկոլի կնիկը չէր լինի.եթե կիսեր Սյամոյին բարոյական աջակցությոն չէր ցուցաբերի:

 

 

Սրանք ու ազգային ամեն բան միմյան հակոտնյա են՝ ինչպես ջուրն ու հուրը:



loading...