Տեխասում բեռնատարում մшհшցшծ միգրանտների թիվը հասել է 51-ի


Տեխասում բեռնատարում մшհшցшծ միգրանտների թիվը հասել է 51-ի
Հունիս 29 11:44 2022

ԱՄՆ Տեխաս նահանգում բեռնատարում շնչահեղձ եղած միգրանտների թիվը հասել է 51-ի: Ծանր վիճակում հիվանդանոցներում է գտնվում 13 մարդ: Այս մասին հայտնել է Տեխասում Մեքսիկայի հյուպատոս Ռուբեն Մինուտին մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է Milenio TV-ն:

Բեռնատարը նկատվել էր երեկ՝ մայրուղի տանող փոքր ճանապարհի վրա: Սկզբում հաղորդվել է 46 զոհի մասին: Նշվում է, որ մեքենայի թափքում ջուր և օդորակիչ չի եղել:

Զոհերից առնվազն 27-ը մեքսիկացիներ են: Լատինաամերիկյան երկրի ԱԳՆ-ում հայտնել են, որ հանրապետության Գլխավոր դատախազությունը կմասնակցի հետաքննությանը: