«Բնական է, որ Հայաստանը օրինակ է Եվրասիական երկրների համար և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում». Ստեփան Դանիելյան


«Բնական է, որ Հայաստանը օրինակ է Եվրասիական երկրների համար և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում». Ստեփան Դանիելյան
Հունիս 29 11:17 2022

 

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օտարը

Ժամանակին Ֆրանսիան ողջ Եվրոպան ծանրագույն խնդրի առջև էր կանգնեցրել; Եվրոպայի ավանդական թագավորական ընտանիքները սարսափի մեջ էին հայտնվել, հեղափոխական Ֆրանսիան սպառնում էր իր օրինակով թատերաբեմից հեռացնել նրանց։ Եվրոպայի երորրդ դասակարգը՝ բուրժուզիան ու բյուրգերները, ողջունում էին իրենց նվաճելու համար եկած ֆրանսիական զորքերին, իսկ Բեթհովենը սիմֆոնիա էր նվիրում Նապոլեոնին։ Նապոլեոնի կերպարը դեմոնիզացիայի էր ենթարկվում ու նախկին ախոյանները միավորվել էին Նապոլեանի դեմ, բնականաբար, նրանք իրենց մորթու փրկության համար Նապոլեոնի ու հեղափոխական Ֆրանսիայի հարցը պետք է լուծեին, ու՝ լուծեցին։ Հարյուր տարով, մինչև առաջին աշխարհամարտը, Եվրոպայի թագավորական ընտանիքները երկարաձգեցին իրենց գոյությունը;

Բնական է, որ Հայաստանը օրինակ է Եվրասիական երկրների համար և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում։

Եթե անգամ Հայաստանը զորամիավորումներ ուղարկի ոչ միայն Սիրիա, այլ անգամ Լուգանսկ, միևնույն է, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) նստելու է սեղանի ծայրին, բոլորից մեկուսացված՝ նաև հնարավոր պատերազմի դեպքում։ Անգամ աշխարքաղաքական դիրքերի կորուստը երկրորդական են գործող էլիտայի համար: Վիճակը լրջանում է նաև նրանով, որ Հայաստանն այդ մարտահրավերը նետում է իր անվտանգության համակարգի տարածքում։ Դա ծայրահեղ անկանխատեսելի հետևանքներ է կարող ունենալ։

Սակայն Հայաստանի հեղափոխությունն անընդունելի է նաև Արևմուտքի համար, որտեղ նույնպես ուժգնանում են պոպուլիստական շարժումներն ընդդեմ էմիգրանտների, եվրոբյուրոկրատների և տրանսազգային կազմակերպությունների։ Հարավային Կովկաս այցելած Մերկելը միայն Հայաստանի հետ որևէ պայմանագիր չկնքեց, իսկ Միացյալ Նահանգներում Հայաստանի վարչապետին ԱՄՆ որևէ լուրջ պաշտոնյա չընդունեց։ Դա վերաբերմունք է։

Եթե Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում կար հասկանալի բացատրություն՝ թուլացնում են Ռուսաստանի աշխարքաղաքական դիրքերը, Հայաստանի պարագայում նման բացատրություն չկա։ Դա պայքար է հին էլիտաների դեմ, ինչը վտանգավոր է նաև եվրոբյուրոկրատների համար»։