Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիայում ռեստորան է բացում


Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիայում ռեստորան է բացում
Հունիս 27 18:33 2022

Աշխարհահռչակ ամերիկացի օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն մեկնել է Թուրքիա՝ իրեն պատկանող «Nobu» ռեստորանի բացման համար։ Դե Նիրոն հայտնել է, որ ուրախ է Ստամբուլում գտնվելու համար, գրում են ԶԼՄ-ները։

 

Ճապոնական խոհանոցը ներկայացնող և Ստամբուլում տեղակայված «Nobu» ռեստորանի համասեփականատեր Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիա է մեկնել ճապոնացի խոհարար Նոբու Մացուհիսայի, ռեստորանների ցանցի գլխավոր տնօրեն Ֆումիհիրո Տահարայի և պրոդյուսեր Մեիր Թեփերի հետ։

 

 

 Թուրքիայի «The Ritz-Carlton» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դե Նիրոն ասել է, որ չի օգտվում սոցցանցերից, «չի ներթափանցում սոցցանցերի հիմարությունների մեջ»։

 

Նա ասել է, որ այդ հարթակներում ամեն մեկն իր կարծիքն է արտահայտում իր մասին, իսկ ինքն այդ կարծիքների կարիքը չունի: