Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ «Eternity-2022» զորավարժություններ կանցկացնեն։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների պլանների շուրջ առաջին հանդիպումն արդեն կայացել է։
2021 թվականի հոկտեմբերին նմանատիպ զորավարժություններ արդեն տեղի էին ունենցել։ Դրանք մշակել էին խաղաղ գործողությունների սցենար՝ ապահովելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը և երեք երկրների զորամասերի փոխգործունակությունը։










