ԿՄԽԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց։ Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿՄԽԿ ներկայացուցիչների օգնությամբ հնարավորություն է տրվել գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ-ում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ: ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։










