ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գե րիներին


ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գե րիներին
Հունիս 27 15:13 2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին:

 

Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանը հաստատում է 38 անձի գերությունը:

 

 

 

 



loading...