Ադրբեջանում գերшնդիով ***ել են ընդդիմադիր կուսակցության անդամի


Ադրբեջանում գերшնդիով ***ել են ընդդիմադիր կուսակցության անդամի
Հունիս 26 20:26 2022

Ադրբեջանի Բարդա քաղաքում սպանություն է կատարվել. Սամուխ գյուղի բնակիչ Խազար Մամեդովը (ծնված 1968 թ.) վիճաբանության ժամանակ գերանդիով սպանել է Չապայ Սադիղլին (ծնված 1954 թ.), հայտնում է ԱՊԱ-ն։

 

Նշվում է, որ կողմերի միջև վեճը ծագել է հողատարածքի պատճառով, որը ներկայումս դատավարության առարկա է:

 

Սպանված Չապայ Սադիղլին Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺԿ) Բարդա շրջանային բաժանմունքի նախագահն էր։

 

Կասկածվող Խ. Մամեդովը բերման է ենթարկվել, նշվում է, որ որ Չապայ Սադըղլիի մահվան մեջ քաղաքական դրդապատճառներ չկան»։