Դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին մեքենան դուրս է եկել ճшնապարհից, շրջվել է և հայտնվել է հարակից ձորшկը


Դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին մեքենան դուրս է եկել ճшնապարհից, շրջվել է և հայտնվել է հարակից ձորшկը
Հունիս 26 17:50 2022

Հունիսի 26-ին, ժամը 08։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի կամրջից դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

 Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակը։

 

 Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:

 

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։