«Արևմուտքը մնում է համախմբված. սա մեր հստակ ազդակն է Պուտինին». Շոլց


«Արևմուտքը մնում է համախմբված. սա մեր հստակ ազդակն է Պուտինին». Շոլց
Հունիս 26 17:00 2022

Ինչպես հայտնել էինք, այսօր մեկնարկում է«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Twitter-ի իր էջում գրել է, որ այս համախմբվածությունը հստակ ազդակ է ՌԴ նախագահին, որ Արևմուտքը մնում է միասնական:

«Մենք մնում ենք համախմբված, մնում ենք միասնական: Սա մեր հստակ ազդակն է նախագահ Պուտինին»,- նշել է նա: