«Փլատակների տակ դեռ մարդիկ կան». Կլիչկո


«Փլատակների տակ դեռ մարդիկ կան». Կլիչկո
Հունիս 26 15:07 2022

Ռուսական զորքի՝ Կիևը հրթիռակոծելուհետևանքով հինգ քաղաքացի վիրավոր է, փլատակների տակ դեռ մարդիկ կան, դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները. «Քիչ առաջ փլատակների տակից դուրս է բերվել 7 տարեկան երեխա. աշխատանքներն են իրականացվում մորը փրկելու ուղղությամբ»,- հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Հիշեցնենք՝ հրթիռակոծության հետևանքով հրդեհ էր բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում: