Ռուսաստանի ՌՕՈՒ-ն մի քանի մարզերում հարվածներ է հասցրել Ուկրաինայի զորքերի ուսումնական կենտրոնների տարածքին


Ռուսաստանի ՌՕՈՒ-ն մի քանի մարզերում հարվածներ է հասցրել Ուկրաինայի զորքերի ուսումնական կենտրոնների տարածքին
Հունիս 26 15:45 2022

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները բարձր ճշգրտության զենքով հարված են հասցրել Չեռնիգովի, Ժիտոմիրի, Լվովի մարզերում Ուկրաինայի զորքերի ուսումնական կենտրոնների տարածքին:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքով եւ«Կալիբր» հրթիռներով զանգվածային հարված է հասցվել ցամաքային զորքերի 169-րդ ուսումնական կենտրոնի տարածքում՝ Չերնիգովի մարզի դեսանտա-գրոհային զորքերի 199-րդ ուսումնական կենտրոնի, ինչպես նաեւ Լվովի մարզի Ստարիչի բնակավայրի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի 184-րդ ուսումնական կենտրոնի տարածքում», — մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ արդյունքում ամբողջովին կորցրել է 65-րդ, 66-րդ մոտոհրաձգային բրիգադների եւ 46-րդ աերոմոբիլային բրիգադի մարտունակությունը՝ ԶՈՒ-ի ռազմավարական ռեզերվների կազմից, որոնք ավարտել են նախապատրաստությունը զորավարժարաններում: