Տնական լիմոնդ, որը կփրկի ամենաշոգ օրերին


Տնական լիմոնդ, որը կփրկի ամենաշոգ օրերին
Հունիս 26 13:50 2022

Բաղադրիչներ

1. Գազավորված ջուր – 500 մլ
2. Լայմ – 4 հատ
3. Կոճապղպեղ – 20 գ
4. Շաքարավազ – 60 գ
5. Ջուր – 20 մլ
6. Սառույց

Պատրաստման եղանակը

1. Փոքր կաթսայի մեջ տաքացնել շաքարավազը և ջուրը: Պատրաստի օշարակը սառեցնել, իսկ այդ ընթացքում քամել լայմի հյութը:

2. Կոճապղպեղի արմատը մաքրել և անցկացնել մանր քերիչով: Ստացված քերուկը քամել թանզիվով, ավելացնել լայմի հյութը։ Լցնել օշարակի մեջ։

3. Սառույցը լցնել կուժի մեջ, ավելացնել պատրաստի հյութը և գազավորված ըմպտլիքը։

4. Ցանկության դեպքում ցիտրուսային մրգերը կտրատել, ավելացնել լիմոնադին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը



loading...