Ազատի ջրամբար մեքենш է ընկել


Ազատի ջրամբար մեքենш է ընկել
Հունիս 25 17:36 2022

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 25-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ջ.) դուրս են բերել ջրամբարից: