Կիևը Գերմանիայից կստանա մեկ միլիարդ եվրոյի դրամաշնորհ


Կիևը Գերմանիայից կստանա մեկ միլիարդ եվրոյի դրամաշնորհ
Հունիս 25 16:17 2022

Կիևը Գերմանիայից 1 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհ կստանա «առաջնահերթ ծախսերի» համար, հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

«Ուկրաինան Գերմանիայից 1 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհ կստանա՝ պետական ​​առաջնահերթ ծախսերը ֆինանսավորելու համար: Երեկ ես համաձայնագիր եմ ստորագրել Գերմանիայի կառավարության հետ՝ դրամաշնորհային ֆինանսավորում ստանալու վերաբերյալ», - գրել է Մարչենկոն իր ֆեյսբուքյան էջում։