(PHOTOS) Երեկվա քամին տապալել է Նար-Դոսի դպրոցի մոտակայքի ծառը, վնասել կայանած մեքենան


(PHOTOS) Երեկվա քամին տապալել է Նար-Դոսի դպրոցի մոտակայքի ծառը, վնասել կայանած մեքենան
Հունիս 24 18:34 2022

Հունիսի 23-ի երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ամպրոպ, տեղատարափ անձրև, կարկուտ և ուժգին քամի, ինչի հետևանքով հանրապետության տարբեր հատվածներում զգալի վնասներ են եղել:

 

Լրագրող Զոհրաբ Եգանյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քամու հետևանքով ծառը ընկել ու վնասել կայանած ավտոմեքենան, ցանկապատն ու պատը:

 

Լրագրողը լուսանկարներին կից գրել է.

 

«Երեկվա քամու հետևանքներից՝ «Կրիվոյ»: Նար-Դոսի դպրոց, լավ է, որ արձակուրդ է»:

 

Աղբյուր` AntiFake.am