Պեսկովը՝ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին


Պեսկովը՝ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին
Հունիս 24 10:12 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետներ դեռ չկան, այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առարկայական նախապատրաստություն չկա, կա հրավեր, կա նախագահի մտադրություն՝ այն օգտագործել, բայց հստակ ժամկետների վերաբերյալ դեռևս փոխըմբռնում չկա»,- ասել է Պեսկովը։