Ռուկոլայի անհավանական օգտակար հատկությունները


Ռուկոլայի  անհավանական օգտակար հատկությունները
Հունիս 24 00:03 2022

«Аргументы и Факты»-իի հետ զրույցում կլինիկական հոգեբան, սննդաբան Աննա Իվաշկևիչը խոսել է ռուկոլայի օգտակար հատկությունների մասին՝ նշելով, որ այն ունի հարուստ բաղադրություն, պարունակում է ֆոլաթթու, մագնեզիում, C և A վիտամիններ, բջջանյութ, ինչպես նաև երկաթ, կալցիում և ֆիտոքիմիկատներ։

 

 

Նա խորհուրդ է տվել ռուկոլա օգտագործել հատկապես շաքարախտով տառապող և սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց։

 

Պարզվում է՝ ռուկոլան օգտակար լավացնում է նաև տեսողությունը, բարելավում է ուղեղի ֆունկցիան, ամրապնդում է իմունային համակարգը։