Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում


Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
Հունիս 23 19:53 2022

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Ավտոմեքենան դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ  տեխնիկա:

 

 



loading...