Վիկտորինը՝ Ջհանգիրյան Գագոյի կրնկի տшկ


Վիկտորինը՝ Ջհանգիրյան Գագոյի կրնկի տшկ
Հունիս 23 18:23 2022

Վիկտորինը՝ Ջհանգիրյան Գագոյի կրնկի տակ

 

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված Ջհանգիրյան Գագոյի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության կապակցությամբ հայաստանյան լրատվականներից մեկը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին մի քանի հարց էր ուղղել՝ ճշտելու տիկնոջ կողմից ղեկավարվող կառույցի դիրքորշումը՝ կապված մեծ խայտառակության հետ:

 

Վիկտորինը ձեռնպահ է մնացել կոնկրետ ձևակերպումներից ու հասցեական արտահայտություններից՝ «խոսքը կտուրը գցելով» ու հայտարարելով, որ Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ՀՀ իշխանությունները դրսևորում են շարունակական հանձնառություն: «ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է դատական իշխանության հիմնական մարմինների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը և, իր միջազգային գործընկերների հետ պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ դիմակայել բարեփոխումներից բխող մարտահրավերներին»,-մասնավորապես՝ ասված է եվրոպացիների պատախանում:

Վիկտորինն իր այս կեցվածքով ոչ միայն հեղինակազրկում է ինքն իրեն, այլև արժեզրկում է ժողովրդավարության արևմտյան մոդելը: Հասկանալի է՝ որն է նման կրավորական կեցվածքի պատճառը. Նիկոլի քեֆով են գնում, որ Նիկոլն էլ իր հերթին իրականություն դարնձի Արևմուտքի պլանները: Իսկ թե որոնք են դրանք, հրաշալիորեն արտացոլվել էր ասենք Միշելի՝ ոչ վաղ անցյալում հրապարակած հակահայկական հայտարարությունում: Արցախից Հայաստանը պետք է հրաժարվի, և այդ բանը պետք է անի Նիկոլի ձեռամբ, ինչն էլ, ըստ էության, արդեն իսկ արել է: Հաջորդ փուլը Հայաստանը ՌԴ ազդեցությունից դուրս բերելն է, որը նույնպես Նիկոլը կամ նրան փոխարինողը պետք է անի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի «ժողովրդավարության մայր» Վիկտորինն աչք փակի Ջհանգիրյան Գագոյի կեղտերի վրա, որ հանկարծ չվարկաբեկվի «Քաղաքացիական պայամանգիրը», որը ճնշում է ընդդիմությանն ու կանխում անցանկալի մեկի՝ ՀՀ իշխանության ղեկին հայտնվելը:

 

Արևմուտքը վաճառքի է հանել ժողովրդավարությունն՝ այն խուրդելով Նիկոլի ուզած գնով:



loading...