Ավտովթшր Քաղսի-Բջնի ավտոճանապարհին. կա տпւժшծ


Ավտովթшր Քաղսի-Բջնի ավտոճանապարհին. կա տпւժшծ
Հունիս 23 17:30 2022

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Lend Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1947 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 1 մ) և հայտնվել փոսում (մոտ 2 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել վարորդին ավտոմեքենայից: Տուժածը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար։