Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին


Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Հունիս 23 12:54 2022

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել, որտեղ առանցքայինը՝ Ռուսաստանին ֆունտ ստերլինգի և եվրոյի մատակարարման արգելքն է:

Բացի այդ, Լոնդոնն արգելում է Ռուսաստան արտահանել քիմիական կամ կենսաբանական զենք ստեղծելու բոլոր հնարավոր բաղադրիչները։

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկը ներառում է նաև կետ, որն արգելում է Լոնդոնին Ռուսաստան արտահանել ավիավառելիք: