«Խոսրովի անտառ»-ում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ


«Խոսրովի անտառ»-ում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ
Հունիս 23 12:37 2022

Հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունիցNEWS.am-ին հայտնում են, որ կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին: Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։



loading...