Հորդառատ տեղումները Ֆրանսիայում 4 օրվա ընթացքում 1 միլիարդ եվրոյի վնաս են տվել


Հորդառատ տեղումները Ֆրանսիայում 4 օրվա ընթացքում 1 միլիարդ եվրոյի վնաս են տվել
Հունիս 22 18:20 2022

Ֆրանսիայում վատ եղանակն ընդամենը չորս օրվա ընթացքում՝ հունիսի 2-ից 5-ը, գրեթե 1 միլիարդ եվրոյի վնաս է պատճառել, հայտնում է Ouest-France թերթը:

Պրոֆեսիոնալ ապահովագրական ասոցիացիայի հրապարակած առաջին գնահատականները ցույց են տալիս, որ «հունիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում եղանակային վնասը կազմել է 940 միլիոն եվրո», նշում է թերթը։ Պարբերականի տվյալներով՝ փոթորիկներից, հորդառատ անձրևներից, կարկուտից և ջրհեղեղներից ֆրանսիացիների տներին հասցված վնասի չափը գնահատվում է 410 միլիոն եվրո, ավտոպարկինը՝ 370 միլիոն եվրո, ձեռնարկություններինը, այդ թվում՝ գյուղատնտեսական՝ 90 միլիոն եվրո։

Գարնան վերջին՝ մայիսի 20-ից 23-ը Ֆրանսիային պատուհասած վատ եղանակը հաշվի առնելով՝ ընդհանուր վնասը գնահատվում է 1,2 մլրդ եվրո, սակայն դեռևս հաշվի չեն առնվում բնական աղետների, այդ թվում՝ հունիսի 12-ի ջրհեղեղների հետևանքները տուժել է երկրի 65 դեպարտամենտ։

 



loading...